Օրեր առաջ ռուսաստանցի ընդդիմադիր լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին չեն թողել մտնել Վրաստան։ Այս մասին նա գրել է Facebook-ում՝ կարծիք հայտնելով, որ դա պայմանավորված է 2021թ․-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով ցույցերի իր լուսաբանմամբ։
«Հրաշալի Վրաստանը մեկին դեմքով է կանգնել, իսկ ինձ՝ բոլորովին այլ տեղով։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, գրեթե վեց ժամ պահելով ինձ սահմանին, որոշեց մերժել ինձ վրացական վիզա տալուց։ Եվ հանձնել է համապատասխան մի փաստաթուղթ։
Փաստաթղթում թվարկվում են մերժելու բոլոր հնարավոր պատճառները.
— փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ,
— սխալ փաստաթղթեր,
— պետական անվտանգությանը սպառնացող վտանգ՝ Վրաստանում անձի գտնվելու պատճառով,
— անձը տուգանքը չի վճարել, չունի ապահովագրություն, նրա մնալը անցանկալի է միջազգային քաղաքականության նկատառումներից ելնելով, նա խախտել է Վրաստանում օտարերկրացիների համար կանոնները կամ պատրաստվում է խախտել դրանք, և այլն, և այլն, և այլն։
Բայց այս ամենը իմ մասին չէ։ Ինձ արգելել են մուտք գործել Վրաստան հետևյալ պատճառաբանությամբ․
«Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»
— Սքանչելի՜, – ասեցի ես։
— Մենթերը Աֆրիկայում էլ են մենթ, – ասեց իմ գործընկերը։
Իսկ եթե լուրջ՝ ես կարծում եմ, որ խնդիրը իմ ռեպորտաժների մեջ է, որոնք ես նկարում էի Վրաստանում աշնանը, երբ մարդիկ հանրահավաքների էին դուրս գալիս՝ պահանջելով ազատ արձակել բանտից Միխեիլ Սաակաշվիլիին։
Միշան կոկորդում մնացած ոսկոր է վրացի մի օլիգարխի ու երկրի ստվերային ղեկավարի համար:
Դե իսկ ձեր հնազանդ ծառան, կարծես, անպատշաճ ակտիվություն է դրսևորել՝ խոսելով ի աջակցություն Միշայի ակցիաների մասին․ որի գինը վճարեց։
Թե ինչպես է այսօր գործում խոսքի ազատությունը Վրաստանում՝ ես կլռեմ։
Ի՞նչ կարող եմ իմանալ ես ընդհանրապես դրա մասին, եթե նույնիսկ Վրաստան չկարողացա հասնել:
Դժբախտ լուզեր…»։