Home / Բանակ / Արցախում թեժ մարտերի մասին լուրերը սուտ են․ ՊԲ

Արցախում թեժ մարտերի մասին լուրերը սուտ են․ ՊԲ

թարմացում․ — Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորվել է ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նրա վիճակը, ըստ Արցախի ՊՆ-ի, գնահատվում է բավարար։

Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել ՊԲ լիարժեք վերահսկողության տակ, հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը։

ՊԲ հրամկազմը Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ։

Արցախի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը:

«Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ», – ընգծել է ՊԲ մամուլի ծառայությւոնը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊԲ-ն հաղորդել էր, որ ժամը 9։00-ից սկսած Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են․․․