Home / Հայաստան / Երեխաներն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Երեխաներն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Բանվորներն ու դիվանագետները վերջին պահին սարքում էին տարածքը։ Դպրոցից աշակերտներ մատակարարեցին։ Արտգործնախարարները մի քանի ժամ ուշացան, երեխաները՝ մի քանի ժամ սառեցին։

Սկզբում աղուհացն էր, հետո՝ հիմնը, դրոշը և լուսանկարները։ Եղան նաև ելույթներ։

ԱԳՆ աշխատող․ — Իմ համար կաբինետում նստած էի, եկան, թե բա՝ գնում ես Կապան հյուպատոսարան բացելու։ Ասֆալտը էսօր գիշերն ենք փռել։
Դպրոցի փոխտնօրեն․ — Դասղեկներին ասեցի՝ կբերեք ամենահամեստ երեխաներին։
Հ1․ — Թափահարե՜ք, երեխեք, ուժե՜ղ թափահարեք։
Դասղեկ․ — Աղջիկ ջան, կանգնի ստեղ․․․ Շարքը պահե՛ք․․․ Իսկ հիմա ասա «խոշ ամադի՜դ»:
Հայաստանի արտգործնախարար․ — Բարձր ենք գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում, գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը: Ցանկանում ենք վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ:
Իրանի արտգործնախարար․ — Իրանը Հյաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։ Հայաստանը հանդիսանում է Հյուսիս-հարավ միջանցքի կարևոր մաս․․․
Նորանշանակ հյուպատոս․ — Կապանցիները կարող են չանհանգստանալ, ես այստեղ եմ։

մանրամասները՝ տեսանյութում