Կանադան Հայաստանում դեսպանատուն է բացում։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին։
«Սա թույլ կտա ավելի ամուր կապեր հաստատել մեր երկրների միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը։ Քանի որ կայունությունն ու անվտանգությունն ապահովող կանոնները վիճարկվում են, Կանադան կաշխատի գլոբալ խաղաղությունը և ժողովրդավարությունը պաշտպանելու համար», – ասել է Ջոլին։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն, իր հերթին, ողջունել է Կանադայի որոշումը։
«Սա հայ-կանադական աստիճանաբար զարգացող հարաբերությունների ևս մեկ ձեռքբերում է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը», – ասել է Միրզոյանը։
Կանադան դեսպանատներ կբացի նաև Էստոնիայում, Լիտվայում և Սլովակիայում։
«Այս դիվանագիտական ընդլայնումը կօգնի առաջնորդել Կանադայի արձագանքը զարգացող անվտանգության սպառնալիքներին, ընդլայնել քաղաքական և տնտեսական համագործակցությունը՝ աջակցելու եվրոպացի դաշնակիցներին և հետագայում հակազդելու Ուկրաինա ռուսական ներխուժման հետևաքներին և աջակցելու Հայաստանին՝ ժողովրդավարական զարգացման գործում», – հայտարարել է Կանադայի արտգործնախարարը։