Պահեստազորային զինծառայող շարքայինին մեղադրանք է ներկայացվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 528-րդ հոդվածի 1-ին մասով (անդամախեղելը), և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդել էր, որ հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել էր համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի (ծնվ.՝ 1985թ.) հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ էր արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, ինչից հետո կրակել էր նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում:
Նախաքննությունը շարունակվում է։