Home / Համայնքներ / Պեմզաշենում իրենց տանը գտել են 31-ամյա կնոջ ու նրա 2 երեխաների դիերը

Պեմզաշենում իրենց տանը գտել են 31-ամյա կնոջ ու նրա 2 երեխաների դիերը

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում իրենց տանը հայտնաբերվել են 31-ամյա կնոջ ու նրա երկու՝ 8 և 12-ամյա երեխաների դիերը։ Պաշտոնական վարկածը սպանությունն է։

Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին կետ (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և 155 հոդված 2-րդ մասի 5-րդ կետ (Անչափահասի սպանությունը) հոդվածներով։

Դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր, «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը: Դատախազության նախնական տեղեկություններով՝ ընտանիքի հայրը արտագնա աշխատանքի մեջ է։

«Մայրն աշխատել է Արթիկի հիվանդանոցում: Ըստ նախնական տվյալների՝ գործընկերները, անհանգստանալով, որ աշխատանքի չի եկել, փորձել են հարևաններից ճշտել: Հարևաններն էլ, երբ տեսել են, որ տան դուռը չեն բացում, ահազանգել են 911», – մանրամասնել է Գրիգորյանը: