Home / Համայնքներ / Երեխաները կապկպված են եղել՝ կտրած-ծակած վերքերով․ Պեմզաշենի սպանությունը

Երեխաները կապկպված են եղել՝ կտրած-ծակած վերքերով․ Պեմզաշենի սպանությունը

Գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Պեմզաշենում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ։ 

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդում է ստացվել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատում: Մեկնած օպերատիվ խումբը Պեմզաշեն գյուղի N տան ննջասենյակում հայտնաբերել է նույն հասցեի բնակիչներ՝ 1991 թվականին ծնված Զ.Մ.-ի և նրա երեխաների՝ 2010 թվականին ծնված Կ.Մ.-ի ու 2014 թվականին ծնված Ս.Մ.-ի դիերը՝  կտրած-ծակած վնասվածքներով:

Դեպքի վայրի զննությամբ՝ նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում։