Home / Դատարան / Գլոբինգը, Օնէքսն ու Հայփոստը 83 միլիոն դրամով տուգանվել են 

Գլոբինգը, Օնէքսն ու Հայփոստը 83 միլիոն դրամով տուգանվել են 

Մրցակցության Պաշտպանության Հանձնաժողովը «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), «Հայփոստ» ՓԲԸ-ի և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ նշանակել է շուրջ 83 միլիոն դրամի չափով տուգանք՝ հասարակությանը մոլորեցնելու և անբարեխիղճ մրցակցության համար։

Հանձնաժողովն արձանագրել է, որ վերոնշյալ տնտեսավարողները՝

— առաքումների ժամկետների մասին հրապարակումներում տեղեկությունը ներկայացրել են այն ձևով, որն առաջացրել է թյուր տպավորության (ապակողմնորոշման) ստեղծման հնարավորություն,
— առաքումների իրական ժամկետի վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չեն տվել,
— իրականացրել են օրենքին հակասող գովազդներ:

Հանձնաժողովը, արդյունքում, որոշել է նշանակել՝

— «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի նկատմամբ ընդհանուր 61 741 125 ՀՀ դրամի,
— «Օնէքս» ՍՊԸ-ի նկատմամբ՝ 18 311 294  ՀՀ դրամի
— ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի նկատմամբ՝ 2 880 192 ՀՀ դրամի չափով տուգանքներ: