Իշխանությունը դաժան թշնամիներից ու չար դաշնակիցներից բողոքելու համար չէ։
Թե ով պատմական որ հերոսին կամ հանցագործին է հիշեցնում, Հայաստանի քաղաքացուն պետք չի բացատրել։ Հայաստանի քաղաքացուն պետք է ասել՝ սիրելի հպարտ քաղաքացի, էս իրադրության մեջ ունենք մի քանի լուծում՝
ա) բանակցում ենք ու ատամներս կրճտացնելով, լեզուներս կծելով կայացնում որոշումներ, որից հետո գուցե իշխանությունից զրկվենք, բայց նոր աղետներից կփորձենք փրկել պետությանը
բ) տպավորություն ենք ստեղծում, թե բանակցում ենք ավելի արդարների ու ավելի վստահելիների հետ, որոնք մեծ հաշվով ասում են՝ շատ բան չենք կարող անել, բայց որ վատ բաներ տեղի ունենան, կդատապարտենք
գ) չենք բանակցում նրանց հետ, ում հետ ՊԵՏՔ է բանակցել, եթերից եթեր բողոքում ենք, որ մեզ բաժին են հասել չարանենգ թշնամիներ ու մեր մահը տենչացող դաշնակիցներ, բանակցությունները տապալում ենք, նոր պատերազմը տանուլ տալիս, նոր զոհերից ու ավերածություններից հյուծված հասարակությանն ասում՝ դե ինչ անեինք, նախկինները թալանչի են, թշնամիները անգութ, դաշնակիցները անխիղճ․․․
հ․գ․ ձեր իշխանությունը չորրորդն է, բայց դուք «չորրորդ իշխանություն» չեք, լուծումներ գտեք, բաց տեքստով ասեք հասարակությանը, ոչ թե դեղին մամուլի ոճի ու որակի տեքստեր ու ելույթներ երկնեք։
Աննա Դավթյան-Գևորգյան
աղբյուրը՝ ֆեյսբուք