հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մշակույթ / Դրոշ վառող դիզայներին բերման են ենթարկել (և ազատ արձակել)

Դրոշ վառող դիզայներին բերման են ենթարկել (և ազատ արձակել)

Կ․ Դեմիրճյանի անվան համալիրում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկաներից մեկը վազել է բեմ, խլել Ադրբեջանի դրոշը և վառել այն։ Անվտանգության աշխատակիցները բեյջով տղամարդուն հեռացրել են դահլիճից, իսկ դրոշը՝ վերադարձրել դրոշակակիր կնոջը։

Պարզվել է, որ դրոշ վառողը Հանրային հեռուստաընկերության հագուստի դիզայներ Արամ Նիկոլյանն է։ Նրան տարել են Մալացիայի ոստիկանության, հետո՝ քննչական բաժին։ Փաստաբան Ալեքսանդր Կուչաբաևի նախնական տեղեկություններով, քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով։ (թարմացում) Մոտ մեկ ժամ հետո փաստաբանը տեղեկացրել է, որ Նիկոլյանին ազատ են արձակել։

«Չէ, բայց գժանոցում ինչ-որ նոր լայնություններ ու խորություններ են բացվել, դժվար ա տեղավորվում գլխիս մեջ։
1․ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշ վառող Արամ Նիկոլյանը Հանրային հեռուստաընկերության հագուստի դիզայներն է։
2․ Ադրբեջանի դրոշը ռուս աղջկա ձեռքն էին տվել, որ հայը չբռնի հանկարծ։
3․ Էդ աղջկա հագի շորը, որի վրա նույնպես Ադրբեջանի դրոշ կա, հենց Նիկոլյանն է կարել։
4․ Դրոշն այրելուց հետո նորը տվեցին աղջկա ձեռքը՝ Ադրբեջանի պահեստային դրոշ կար։
5․ Նիկոլյանին քաղմաս են տարել միջադեպից հետո։
Ասենք՝ չի տեղավորվում մի տեսակ։ Ոչ բանականություն կա, ոչ տրամաբանություն կա, ոչ էլ գոնե քաոս ա, ինչ-որ ուրիշ բան ա», – ֆեյսբուքյան իր էջում գրել է մշակութային քննադատ Դավիթ Ստեփանյանը։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը հյուրընկալել է Հայաստանը, վարկանիշային է 2024-ի Փարիզի օլիմպիական խաղերի համար։ Առաջնությանը, անկախացումից ի վեր երրորդ անգամ, մանսակցում են նաև ադրբեջանցի մարզիկները։ Ադրբեջանի տասներկու հոգանոց պատվիրակությունն լրացուցիչ անվտանգային երաշխիքներ են խնդրել, որոնք ապահովվել են՝ նախօրեին հրավիրված ասուլիսին հայտարարել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

թարմացում․ — Ադրբեջանցի մարզիկները դադարեցրել են մասնակցությունը Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը