Home / Հայաստան / Հայաստանում բռնել են ռուսական պատերազմը քննադատած կնոջը և նրա որդուն

Հայաստանում բռնել են ռուսական պատերազմը քննադատած կնոջը և նրա որդուն

Հայաստանում բերման են ենթարկել Կիրովից փախած Մարիա Ռոուզին ու նրա մանկահասակ որդուն։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի ՆԳՆ-ն կնոջ նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Այս պահին Մարիան և նրա 7-ամյա տղան ոստիկանական բաժանմունքում են։ Ռոուզի աջակիցների փոխանցմամբ, հայ ոստիկանները «ակնարկում են դատի և հնարավոր արտահանձնման մասին»։

Ռիչարդ և Մարիա Ռոուզներին Ռուսաստանում դատում են Վկոնտակտե (VK) և ինստագրամ սոցցանցում հակապատերազմական գրառումներ տարածելու համար։

2022 թվականի ապրիլին նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 207․3 հոդվածի 2-րդ մասով՝ «ռուսական բանակի՝ քաղաքական ատելության դրդապատճառներով օգտագործման մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելու համար»։ Հետագայում մեղադրանքը ընդլայնվել է ընդհուպ մինչև էսքտիմիստական/ահաբեկչական գործունեություն ծավալելուն ուղղված հրապարակային կոչեր (ՌԴ ՔՕ 280 հոդված 2-րդ մաս)։ Անցյալ տարվա ապրիլից Մարիայի ամուսինը՝ Ռիչարդ Ռոուզը ձերբակալված է։ Մարիա Ռոուզը մասնակի տնային կալանքի տակ էր։ Նրան և նրա մանկահասակ որդուն հաջողվել է փախնել։

Ի՞նչ են արել Ռոուզները

Ռուսաստանի Քննչական կոմիտեն պնդում է, որ մեղադրյալները սոցցանցում Ռուսական բանակի մասին մեղադրական և զրպարտող նյութեր են հրապարակել։ Ռոուզները, մասնավորապես, ուկրաինական Բուչա քաղաքում ռուսական օկուպացիայի օրոք տեղի ունեցած դաժանությունների մասին տեսանյութեր են ռեփոսթ արել սոցցանցերում։ Հակապատերազմական և ընդդիմադիր մեկբանություններ են արել։

7×7 կիրովյան թերթը մանրամասնում է՝ Ռիչարդը Instagram-ում հրապարակել էր լրագրող Ալեքսանդր Սոտնիկովի վիդեոն, Մարիան այն ռեփոսթ էր արել VK-ում՝ կից մեկնաբանությամբ․ «Русский военный корабль, иди на хуй»: Այս ռեփոսթների համար Ռուսաստանում նրանց կարող են 10 տարվա ազատազրկման դատապարտվել։

024f0000-0aff-0242-0cc4-08da275ecc8a_w1597_n_r0_st_sՄարիա Ռոուզ

Նրանք երկուսն էլ խոստովանել են, որ Ուկրաինայում «հատուկ օպերացիայի» (խոսքը Ռուսաստանի նախաձեռնած լայնածավալ պատերազմի մասին է) մասին գրառումներ են արել սոցցանցերում։ Ամուսինները պնդում են, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չե՛ն տարածել։

Ռիչարդ Ռոուզը 2022-ի ապրիլից ազատազրկված է։ Ավելի վաղ նա ահազանգել էր ռուսաստանցի ուժայինների կողմից շանտաժի ենթարկվելու մասին: «Idel.Реалии»-ի հետ զրույցում նա ասել է, որ հարցաքննությունից առաջ իրեն բռնության են ենթարկել և սպառնացել՝ եթե հեռախոսը չտա, կզրկեն ծնողական իրավունքներից։ Տեղացի ակտիվիստներից Սվետլանա Մարինային նա ավելի ուշ պատմել է, որ ստիպված է եղել ցուցմունք տալ՝ ասել են, որ հակառակ դեպքում կնոջը կկալանավորեն, երեխային մանկատուն կտանեն, իրեն էլ կտեղափոխեն «պեդոֆիլների» խուց։

37-ամյա Ռիչարդ Ռոուզը ծվել է և ամբողջ կյանք ապրել Ռուսաստանում։ Ռուսաստանի քաղաքացի է։ «Տարօրինակ» անունը «զուտ ծնողների ցանկությունն էր»՝ 7×7-ին ասել է նրա ընկերներից մեկը։ Ռիչարդի հոր անունն էլ է Ռիչարդ եղել, շարունակելով «ընտանեկան» ավանդույթը՝ Մարիան և Ռիչարդը Ռիչարդ են անվանել նաև իրենց որդուն։

Ռոուզ ազգանունը մոդովառումինական ծագում ունի՝ Ռոզու ազգանվան փոփոխված տարբերակն է։

rouz-r-e1684753441480 (1)
Ռիչարդ Ռոուզ

2017 թվականներին Ռիչարդ Ռոուզը, ըստ 7×7-ի, մասնակցել է Կիրովի որոշ քաղաքացիական և ընդդիմադիր (այդ թվում՝ ի աջակցություն Նավալնու) նախաձեռնություններին, վերջին 2 տարիների ընթացքում, սակայն, ակտիվ չի եղել։ Մարիա Ռոուզը ակտիվիստական փորձ չունի։

թարմացում — Մոտ 5 ժամ անց Մարիա Ռոուզին և նրա որդին ազատ են արձակվել։ Մանրամասները տես՝ Ռուսաստանցի կնոջն ու երեխային ազատել են հայաստանյան ոստիկանությունից․ սպառնում էին «Զատիկ» մանկատնով