2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանից Էրդողանի երդմանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանը

Հայաստանը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի (մայիսի 28-ին նորից վերընտրված) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար: Մինչ օրս Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը միայն մեկ անգամ է մասնակցել՝ 2014 թվականին։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք արարողությանը ներկա գտնվելու համար Անկարա էր մեկնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Արդեն ավելի քան 25 տարի Թուրքիայում իշխում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ անցած երկու տասնամյակների ընթացքում ռեֆորմատոր վարչապետը դարձել է ավտոկրատ նախագահ, իսկ Թուրքիան՝ ոչ հարուստ աշխարհիկ ժողովրդավարությունից վերածվել ոչ աղքատ, ոչ այդքան աշխարհիկ, ռեգիոնալ (գեր)տերության։

տե՛ս Քեմալական ալևին և նախագահի բռունցքը․ Էրդողանի դարաշրջանը չի ավարտվի

Նախագահական ընտրությունների առաջին փուլը մայիսի 14-ին էր։ Չնայած Էրդողանը առաջատար էր, 50 տոկոսանոց շեմը հատել նրան չհաջողվեց։ Մայիսի 28-ին՝ արդեն երկրորդ փուլում, գործող նախագահը վերընտրվեց 52․07 տոկոսով, Թուրքիայի ամենահին՝ Ժողովրդահանրապետական կուսակցություն առաջնորդ, ընդդիմադիր 6 կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն 47․93 տոկոսով պարտվեց։

տե՛ս Հայաստանցի դիտորդը թուրքական ընտրություններում