Սեպտեմբերի 17-ին տեղի են ունենալու Երևանի ավագանու հերթական ընտրությունները: Անկախ դիտորդ դաշինքը իրականացնում է նախընտրական և հետընտրական փուլի երկարաժամկետ դիտարկում, սեպտեմբերի 17-ին քվեարկության գործընթացի քաղաքացիական վերահսկողություն է իրականացնելու շրջիկ դիտորդների միջոցով:
Այս հայտարարությունը կարճաժամկետ շրջիկ դիտորդների գրանցման համար է:
Աշխատանքի նկարագրությունը և մանրամասները՝ https://forms.gle/HWreGo5CyBiJKCQD6, լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ 077032268, 032272268, կամ գրել կազմակերպության ֆեյսբուքյան էջին։ Կոնտակտային անձ՝ Անտոն Իվչենկո։
Կարճաժամկետ դիտորդության մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված դիտորդությունը իրականացվելու է միայն շրջիկ եղանակով: Նախատեսվում է բոլոր դիտորդների պարտադիր վերապատրաստում:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու լիազորություները վաղաժամկետ դադարեցվել էին 2018թ․, քանի որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր ներկայացրել հուլիսի 9-ին, իսկ ավագանին չէր ընտրել համայնքի նոր ղեկավար։ 2018թ․ սեպտեմբերին ավագանու ընտրություներում մեծամասնություն ստացավ «Իմ քայլը» դաշինքը և օրենքի ուժով քաղաքապետի պաշտոնը ստանձնեց դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը։ 2021թ․ դեկտեմբերի 22-ին ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը 44 կողմ ձայնով անվստահություն հայտնեց քաղաքապետին։ Ավագանու կողմից ընտրված նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին հրաժարական ներկայացրեց 2023թ․ մարտի 17։
Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները իրականացնում է առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, իսկ ավագանիում մեծամասնությունը ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի հայտարարված թեկնածուն քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն է։ 2021-2023թթ․ ՏԻՄ ընտրությունների դիտարկումը թույլ է տալիս պնդել, որ պաշտոնը զբաղեցնող թեկնածուն, համայնքի ղեկավարը կամ ժամանակավոր պաշտոնակատարը, վարչական ռեսուրսների շնորհիվ, չարաշահելով կամ օրենքի շրջանակներում օգտագործելով այն, առավելություն է ձեռք բերում մրցակիցների հանդեպ:
Գալիք ընտրություններին 14 քաղաքական ուժ է մասնակցում՝ կուսակցություններ և դաշինքներ։ Օգոստոսի 22-ի դրությամբ ավագանու թեկնածուների ընդհանուր թիվը 807-ն է։ Ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ հղումով․