Երևանյան դատարանը չեղարկել է Միգրացիոն ծառայության որոշումը, ըստ որի Հայաստանը պետք է արտահանձներ Ռուսաստանում հետախուզվող Չեչնիայի նախկին բնակիչ Սալման Մուկաևին։ Վերադարձի դեպքում նրան խոշտանգումներ և մահ է սպառնում։
Եթե Միգրացիոն ծառայությունը մեկ ամսվա ընթացքում չբողոքարկի որոշումը, Մուկաևը Հայաստանում փախստականի կարգավիճակ կստանա և ապաստան։
Հայաստանի դատարանի որոշումը նշանակում է նաև, որ Սալման Մուկաևի հետախուզումը իրավաչափ չէ։
Սալման Մուկաևը ձերբակալվել է 2020-ին Գրոզնիում՝ նույնասեռական լինելու կասկածանքով։ Բաժանմունքում նրան ծեծել են, սկոտչով կապել, խեղդել տոպրակով և հոսանքահարել։ Սալմանին ստիպել են «խոստովանել», թե սեռական հարաբերություններ է ունեցել ընկերոջ հետ։ 7 օր անց նրան ազատ են արձակել՝ պայմանով, որ «կհամագործակցի»։ Սպառնացել են, որ հրաժարվելու դեպքում քրգործ կկարեն, ստիպել են ստորագրել դատարկ թղթերի վրա։
Համագործակցելու դեպքում նա պետք է ծանոթանար տղամարդկանց հետ և հրավիրեր նրանց հատուկ բնակարաններ, որոնք վերահսկվում են ուժայինների կողմից։ Սալմանը դա չի արել, այլ փախել է Հայաստան և հայտնվել արտահանձնման վտանգի տակ։ Չեչնիայում նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել։
կոնտեքստը՝
(հարցազրույցը ձայնագրվել է 2023 թվականի մայիսի 24)
տես նաև՝ Սալման Մուկաևի կյանքը վտանգված է․ Հայաստանը կարող է հանցակցել