Home / Մշակույթ / Mer Tery Der hamberum e․ բանավեճ արձանի շուրջ

Mer Tery Der hamberum e․ բանավեճ արձանի շուրջ

Հայաստանում կցուցադրվի Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանից պահպանված գլուխն ու ձեռքը: Ապրիլի 2-ին Պատմության թանգարանն ու Բրիտանական թանգարանը փոխառության պայմանագիր են ստորագրել։ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» երևանյան ցուցադրության բացումը նախատեսված է սեպտեմբերի 21-ին։ Արձանը Հայաստանում կլինի մինչև 2025 թվականի մարտի 21-ը, այնուհետև կվերադառնա Մեծ Բրիտանիա, որտեղ պահվում է 1874-ից ի վեր։

Քրիստոնյա և հեթանոս օգտատերերի ֆեյսբուքյան բանավեճին վերջին օրերին միացել էին նաև պատահական հետևորդները։ Epress.am-ը առանձնացրել է որոշ մեկնաբանությունները․

Nane Arzumanyan. — Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն։

Taron Poghosyan. — Աշխարհի պատմության մեջ շատերն են փորձել արհամարհել Հիսուսին, վերջը դաժան է եղել, պատիժը չի ուշացել, ինչպես, օրինակ, Մերլին Մոնրոն, Տիտանիկի կառուցողը, Բիթլզը և այլն։

Միլենա Տոնոյան․ — Ամեն:

Zabela Muradyan. — Իմացե՛ք արդ, որ ես ես եմ, Ինձնից բացի է՛լ աստված չկա. Ե՛ս եմ մեռցնում և ե՛ս՝ ապրեցնում, Ե՛ս եմ հարվածում և ե՛ս՝ բժշկում։ Եվ իմ ձեռքից ազատող չկա…

Լիլիթ Բեգլարյան․ — Ողբալի է։ Սուրբ Գիրքն ասում է․ էլ որտեղի՞դ հարվածեմ, որ հասկանաս՝ ես եմ տերը։ Ներիր տեր ու ողորմա ազգիս, որ քեզ թողել ու Անահիտ է պաշտում։ Արդեն լուրջ վախենալու է։

Sona Kolozyan. — Հարգելի մոլագար հավատացյալներ, հանգստացեք։ Ձեր Հիսուսին հրեաներն են հորինել ու մինչ օրս մարիոնետի պես կառավարում են ձեզ։ Հիսուսը իրականում Արեւն է, առանց Արեւ կորած եք բոլորդ, էն 12 առաքյալներն էլ տարվա 12 ամիսներն են, 4 ավետարանիչները՝ 4 եղանակները ու էդպես շարունակ… Անահիտ դիցուհուն հանգիստ թողեք, ձեր Մագդալենայով տառապեք։

Arzu Ali. — Анаит – это та, что богиня проституции?

Anush Poghosyan. — Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։

Աննա Անահիտ Փայտյան․ — Սրա անունը Անահիտ չէ, սա Հայ կին չէ, սա իշտար է, Շիվա է, Պաչամամա է, Հերա է և այլ դևի անուններ։ Դուք գողացել եք Հայոց տիկնոջ անունն ու դրել եք այս քաքոտ, գարշահոտ, պիղծ կուռքի վրա, որի մեջ դևեր են ապրում։

Qnarik Grigoryan. — Ayo jisht eq Amen

Elmir Ismayilov. — Для армян самое главное признаться древним. Богиня Анаит не имеет к вам отношение. Вас не было тогда на свете.

Anush Poghosyan. — Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց, որովհետև ես՝ քո տեր աստվածը, նախանձոտ աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ և ողորմում եմ նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում են իմ պատվիրանները։

Gemafin Gasparyan. — Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ <․․․>

Nune Ayvazyan. — Ինչպես կասեր հայտնի մուլտի հայտնի հերոսուհի Շապոկլյակը՝ темнота…

Volod Kirakosyan. — Հետո էլ գլուխ ենք գովում, թե առաջինն ենք աշխարհում, որ Քրիստոնեություն ենք ընդունել, բայց միշտ չաստվածների ենք պաշտել, և հիմա ունենք այն, ինչ ունենք։ Դարձի եկե՛ք, ապաշխարե՛ք Հիսուսին տեր և փրկիչ ընդունեք վերջապես։

Edward Hovhannisyan. — Անահիտը Հիսուսից շատ առաջ է եղել։

Marta Galstian. — Ձեր ասած չաստվածների ժամանակ տարածաշրջանի հզորներից էինք։

Hayko Podiyan. — Amen:

Aram D Yan. — Բա եթե աստված մեկն է, ինչո՞ւ է պատվիրանի մեջ գրված՝ բացի ինձնից ուրիշ աստվածներ չպաշտես։ Ուրեմն կան ուրիշ աստվածներ, ուղակի Եհովան, որի անունը, չգիտես խի, փոխել տեր են դրել, նախանձում է ուրիշ աստվածներին։
Հ.Գ. մի լավ մտածեք նոր պատասխանեք։

Alla Hovhannisyan. — Mi sharjeq Astso barkutyuny. Mer Tery Der hamberum e.

— Որ ձեր մատներն էլ մի փոքր շարժեիք ու լատինատառից անցնեիք հայերենի, այ այդ պարագայում ձեր տերը հաստատ չէր բարկանա։

Janibek Siminyan. — Քրիստոնեությունը ոչնչացրել է մեր 6000-ամյա պատմությունն ու մշակույթը։ Եթե հայ ժողովուրդը իմանա, թե ինչքան վնաս է տվել մեզ քրիստոնեությունը նա կքանդի բոլոր վանքերն ու եկեղեցիները։

Elnur Şirinov. — Mən şokdayam e yunan ilahələrini öz ilahələri ediblər.

Марине Гаспарян. — Իսկական աստծուն թողած ընկանք կուռքերի ետևից։ Այ սենց խաղող օրհնելով և այլ աստծուն տհաճ տոներ տոնելով հասնում ենք ճղճիմ վիճակի։

Davit Stepanyan. — Ինչպես կասեր Տիգրան Ժամկոչյանը՝
«Սե՞ր ասեմ քեզ, թե՞ հմայք,
Տվիր իմ սրտին դու կյանք,
Բառեր չեմ գտնում՝
Անգամ բառն է փախչում ինձանից»։

Tatev A. Eghiazaryan․ — Գոնե տեսե՞լ էք ովքեր են սմայլիկներ դնում ծիծաղելու, գոնե էդ ազգին մեր վրա խնդալ մի տվեք։

Ռադիկ դպիր Ավետյան․ — Պատմական քարի կտորա, պահում եք` լավ եք անում, բայց «աստվածուհի» մի՛ անվանեք։ Սուրբ աստվածամոր հետ էլ մի՛ համեմատեք։

Armine Terteryan. — Արձան է, որտեղ կա, թող մնա էնտեղ։ Հայաստանի էղած-չեղածը տալիս են թուրքին, գնում Եվրոպաներից մի ձեռք կամ մի գլուխ արձան են խնդրում։

Tamara Yan. — Պատահական չի անկախության օրը, ասես հատուկ չարի ռիտուալ են անում, որպեսզի անկախությունը կորցնենք։

Աշոտ Տիտիզյան․ — Ոչ թե աստվածուհի, այլ դիցուհի։

Lusine Baghdasaryan. — Կարծում եմ՝ այստեղ չկա մեկը, ով իմ պես է մտածում, ով ունի այն գիտելիքներն ու ընկալումներն աշխարհի և կրոնների մասին, ինչ ես:

Khachik Sargsyan. — Փառք Արամազդին, փառք Անահիտին, փառք Վահագնին ու Աստղիկին, փառք Միհրին։ Իսկ ում մտքով անցավ Անահիտ Ասվածուհու արձանը վնասի գլխովա պատասխան տալու։

— Իսկական աստծուն թողել ու հորինած աստվածների հետևից եք ընկել։ Հետո էլ ուզում եք, որ աստված ձեզ օգնի՞։ Անուղեղ հայվաններ։

Hayk Mesiayan․ — Ամեն։