Բաղադրատոմսեր բլոկադային Ղարաբաղից
Սուրճ (~8 բաժին)
Բաղադրիչներ
— 1 սուրճի բաժակ հնդկաձավար
— 1 սուրճի բաժակ ոսպ
— 1 սուրճի բաժակ գարի
Թավան տաքացնում ենք ուժեղ կրակի վրա։ Ձավարեղենը բովում ենք առանձին-առանձին՝ մինչև կարմրելը։ Լցնում ենք ափսեի մեջ, թողնում, որ հովանա։ Ստացված զանգվածը մանրացնում ենք սրճաղացով, եփում ջազվեի մեջ՝ սովորական սուրճի պես։
Լվացքի հեղուկ (~4 լիտր)
Բաղադրիչներ
— 100 գր․ օճառ
— 150 գր․ սոդա
— 4 լ․ ջուր
Քերիչով մանրացնում ենք օճառը, լցնում մեծ կաթսայի մեջ և ավելացնում սոդան։ Դնում ենք կրակի վրա, աստիճանաբար ջուր լցնում, խառնում ենք մինչև ստանանք միատարր զանգված։ Հասցնում ենք եռման։ Հաճելի բույր ստանալու համար ավելացնում ենք մի քանի կաթիլ եթերային յուղ։
Ծխախոտ
— Ազնվամորու տերևներ
— Յուղաթուղթ կամ բարակ թերթ
— Ստվարաթուղթ