Հովիկ Աբրահամյանն ուզում է խաբս տալ հասարակությանը․ Փաշինյանը՝ կուտակայինի մասին
«Պետք է խոստովանել, որ նախարարին էդքան հարցրին, հարցրին, ինքը չխոստովանեց։ Կամոյի դերում էր նախարարն այսօր: Այո, իշխանության հետ կապ ունեցող գործատուները պարտադիրը պարտադիր պահելու են»․․․
Գասպարին դատարանում պատմել է՝ ինչու «ստոր», «սրիկա» բառերը ոստիկանների համար վիրավորանք չեն
«Իմ խորին համոզմամբ՝ «ստոր», «սրիկա», «հանցագործ» գնահատականները չափազանց մեղմ են ձեզ բնութագրելու համար: Բառեր չեմ գտնում ձեր ստորության խորքը․․․
«Տղամարդավարի զրույց է պետք»․ Լուկաշենկոն՝ Հայաստանի ապագա Միության նոր անդամների մասին
Մեզ որևէ մեկը չի շտապեցնում, բոլոր գրաֆիկներն ինքներս ենք հաստատում, բայց ինձ թվում է՝ չպետք է վերածել գործընթացի հանուն գործընթացի՝ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ՝ արդյունքը սկզբունքով:
Աշոտյանը ցանկանում է իր դեմ բողոքողների նման «Ֆեյսբուք» օգտագործել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վերջինս անդրադարձել է նաև երեկվա ակցիայի մասնակիցների՝ «լոգ աութ եղիր Ֆեյսբուքից, իջիր ներքև» պահանջին։ Աշոտյանն ասել է, որ ակցիայի ընթացքում ինքը...
ՀՀ բուհերին գալիք ուստարում բակալավրի ծրագրով 2516 անվճար տեղ են տրամադրել
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է 2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը...
Արդեն իսկ գանձված կուտակայինի պարտադիր վճարների վերադարձի հարցն առանձին չի քննարկվում
Ասատրյանի խոսքով՝ այդ խնդիրը պետք է ներառվի նոր օրենքի ամբողջական փաթեթի մեջ, որի վրա այս պահին աշխատում են...
«Հարսնաքարի» գործով դատին տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած...
Արարատի մարզպետին ազատեցին աշխատանքից․ նոր պաշտոնը դեռևս չեն հայտնում
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր ազատվել է իր պաշտոնից։ Կառավարության նիստում հայտարարվել է, որ Գրիգորյանն անցնում է...
Հանքարդյունաբերության հսկաներն այս տարի ավելի քիչ հարկ են վճարել․ «ՀԺ»
Այս տարվա առաջին եռամսյակում հանքարդյունաբերական 4 հսկաները՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, «Գեո պրո մայնինգը», Ագարակի պղնձամոլիբդենային...
Խաչատրյանի նշանակումից հետո ֆիննախի շենքը լեցուն է «ախրաննիկներով»․ «ՀԺ»
Նախարարության աշխատակիցները փոխանցել են թերթին, որ շենքը լեփ-լեցուն է Գագիկ Խաչատրյանի «ախրաննիկներով»: Վերջիններս հետևում են աշխատակիցների...
ՌԴ միգրացիոն ծառայությունում հաշվառման են կանգնած կես միլիոնից ավել ՀՀ քաղաքացիներ. «Ժողովուրդ»
Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության տարածքային մարմիններում, ըստ գտնվելու վայրի, միգրացիոն հաշվառման կանգնած...
ՌԴ-ի, LՂՀ-ի, Ուկրաինայի և ԽՍՀՄ դրոշներն ու Կոբզոնի ձայնը Երևանի կենտրոնում
Գեորգևյան ժապավեններով, Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության, Ղազախստանի, ԽՍՍՀ-ի ու անգամ ՌԴ ռազմաօդային ուժերի դրոշներով զարդարված ավտոմեքենաների ու մոտոցիկլների շարասյունը կեսօրից հետո շրջում էր Երևանի կենտրոնում։ Մեքենաների ապակիները զարդարված էին մուրճ ու մանգաղներով, «Խփիր ֆաշիստական տականքին» և «Շնորհակալություն պապին հաղթանակի համար» գրությամբ ռուսալեզու պաստառներով։ Epress.am-ի թղթակիցը տոնական երթին հանդիպել է Խորհրդային միության հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ։ Նշված հուշարձանը գտնվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտակայքում՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի դիմաց։