2026 թ. մայիս 30, շաբաթ
Տեսանյութն «առաջ տվեցին», երբ Շանթ Հարությունյանը խոսում էր Սերժ Սարգսյանի մասին

Տեսանյութն «առաջ տվեցին», երբ Շանթ Հարությունյանը խոսում էր Սերժ Սարգսյանի մասին

Նիստը սկսվել է ավելի քան 1 ժամ ուշացումով, ընդ որում՝ դահլիճում ներկա լրագրողներին և ամբաստանյալների հարազատներին դատարանը չի տեղեկացրել...

17 տարվա ազատազրկում՝ ծառայակցին սպանելու համար․ վճիռը բողոքարկվելու է

17 տարվա ազատազրկում՝ ծառայակցին սպանելու համար․ վճիռը բողոքարկվելու է

Այսօր դատական նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում Երեմ Սարգսյանը նշել է, որ ՊՆ-ի և Գլխավոր դատախազության կողմից վճիռն ի սկզբանե կայացվել էր և իրենց համար...

ՎՏԲ բանկն առանց տեղեկացնելու հաշվից գումար է փոխանցել․ Վարդգես Գասպարի

ՎՏԲ բանկն առանց տեղեկացնելու հաշվից գումար է փոխանցել․ Վարդգես Գասպարի

Մեզ հետ զրույցում Վարդգես Գասպարին նշեց, որ ինքը չգիտի, թե ում է փոխանցվել այդ գումարը։ Փոխանցված միջոցները նա ստացել էր տարբեր քաղաքացիներից Քաղաքացիական համերաշխության ակցիայի շրջանակում․․․

Իրավապաշտպանն ասել է՝ ինչու Սահմանադրության օրը Հայաստանում իրականում տոն չէ

Իրավապաշտպանն ասել է՝ ինչու Սահմանադրության օրը Հայաստանում իրականում տոն չէ

«Թե՛ 1995 թվականի, թե՛ 2005-ի խմբագրմամբ Սահմանադրությունը չի ընդունվել ժողովրդի կողմից, չկա այն ընկալումը, որ իրենց կամքով է իրականացվում իշխանությունը...

Հայկ Կյուրեղյանը պատմել է՝ ինչպես են իրեն ծեծել ոստիկանները․ ձերբակալվածներ չկան․ «ՀԺ»

Հայկ Կյուրեղյանը պատմել է՝ ինչպես են իրեն ծեծել ոստիկանները․ ձերբակալվածներ չկան․ «ՀԺ»

«Առաջինը՝ Հայկ Կյուրեղյանին ծեծի են ենթարկել անմիջապես ոստիկանական մեքենայում, ձեռնաշղթաները հագցված վիճակում, մինչև բաժին հասնելը, այնուհետև...

Քաղաքացին բողոքել է իրեն խոշտանգած ոստիկանների դեմ․ ՀՔԾ-ում գործ է հարուցվել

Քաղաքացին բողոքել է իրեն խոշտանգած ոստիկանների դեմ․ ՀՔԾ-ում գործ է հարուցվել

«Ինչպես արձանագրել է նախաքննական մարմինը, նոյեմբերի 30-ին Ցվերիանովը ընդունել է մեղքը ոստիկանությանը հայտնի գողության 2 դեպքերի մեջ, և ևս 14 դեպքի վերաբերյալ...

ԱԱԾ-ն փորձում է վերբովկա անել լրագրողին․ armtimes.com-ը ձայնագրություն է հրապարակել

ԱԱԾ-ն փորձում է վերբովկա անել լրագրողին․ armtimes.com-ը ձայնագրություն է հրապարակել

ԱԱԾ - Հիշու՞մ ես, քեզ մի քանի անգամ ասի, մեդալը միշտ 2 երես ունի: Ես քեզ մեր նախորդ զրույցի ժամանակ ներկայացրեցի առաջին երեսը, որը ցանկացած գիտակից...

Ադրբեջանցիները հաղորդում են՝ 18-ամյա զինվորը վիրավորվել է հայկական կողմից արձակած կրակոցից

Ադրբեջանցիները հաղորդում են՝ 18-ամյա զինվորը վիրավորվել է հայկական կողմից արձակած կրակոցից

Ադրեբջանական АПА գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ հայկական կողմից...

«Ո՞վ էր խնդրել, որ երեխուն սպանեք, հետո էլ թաղման գումար տաք»․ զոհված զինվորի մայրը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ

«Ո՞վ էր խնդրել, որ երեխուն սպանեք, հետո էլ թաղման գումար տաք»․ զոհված զինվորի մայրը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում փորձել է պարզել, թե ինչ գումար է տվել նախարարությունն իրենց ընտանիքին, որի մասին Մարգարիտա Խաչատրյանը վերջին օրերին տարբեր անձանց միջոցով փորձում է հիշեցնել ու հրապարակավ պախարակել իրեն։ Epress.am-ի հետ զրույցում զինվորի մայրը պատմել է, որ որդու սպանությունից հետո պետականորեն հասանելիք գումար է հատկացվել հուղարկավորության ծախսերը հոգալու համար, ինչը հաստատել է նաև Օհանյանը։ Նախորդ հինգշաբթի Մուրադյանը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ ՀԱԲ-ի Անո ներկայացած մի կին մոտեցել է իրեն ու ասել, որ Վալերի Մուրադյանի թաղման օրը «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (հայտնի է Մառոզ մականունով) ՊՆ-ին խնդրել է գումար փոխանցել Մուրադյանների ընտանիքին ինչպես թաղման ծախսերը հոգալու, այնպես էլ բնակարան գնելու համար, և վերջիններս ընդունել են դա։ Մուրադյանի խոսքով՝ բնակարանի մասին զրույցներն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։ «Այդ ամենը ասվում է մեզ վարկաբեկելու համար, մենք բնակարան չենք ստացել», - ասել է զոհված զինվորի մայրը։ « Օհանյանին ասացի՝ նախ ով էր խնդրել, որ իմ երեխուն սպանեիք, հետո էլ գումար բերեիք թաղման համար։ Երբ հարցրի՝ դուք ի՞նչ գումար եք ինձ տվել, նա ասաց՝ տիկին Նանա, նման բան մի ասեք, դա ձեզ հասնում է, անօրինական ոչինչ չի արվել, ձեզ հասել է օրինական հատկացված գումարը։ Նա նաև ասաց, որ ուշադրություն չդարձնեմ նման խոսակցությունների վրա, ես էլ ասացի՝ ո՞նց ուշադրություն չդարձնեմ, եթե էդ մարդիկ նպատակով եկել էին, որ ինձ ամաչեցնեն ու խայտառակեն։ Ես ամաչելու ոչինչ չունեմ՝ ես ծնող եմ, որի երեխուն սպանել են ԼՂՀ-ի բանակում, ու եթե ինձ գումար են հատկացրել թաղման համար, ես պարտավոր չեմ ի լուր աշխարհի այդ մասին հատարարություններ անել», - ասել է Մուրադյանը։ Կնոջ խոսքով՝ նախարարը խոստացել է նույն հարցի շուրջ խոսել նաև Մարգարիտա Խաչատրյանի հետ։ «Օհանյանից պահանջեցինք հանդիպում կազմակերպել նախագահի հետ և խնդրեցինք միջնորդել՝ ԱԺ-ում հանձնաժողով ստեղծել, որպեսզի գործերը դրվեն հանրային քննարկման։ Ինքը խոստացավ, մենք էլ դիմում ենք գրել, որը հիմա հանձնելու ենք ու սպասենք», - եզրափակել է Մուրադյանը։

Կայքը հեռացրել է բողոքի ալիք բարձրացրած տեսանյութը, բայց էթիկայի խախտում չի նկատել․ media.am

Կայքը հեռացրել է բողոքի ալիք բարձրացրած տեսանյութը, բայց էթիկայի խախտում չի նկատել․ media.am

«Տեսանյութում երևում է, որ մարդն ակնհայտորեն առողջական խնդիր ունի: Այս նյութը հրապարակելը մարդու արժանապատվությունը նսեմացնող արարք է...

Բանակում սպանության գործով մեղադրյալին զոհաբերում են հստակ պատճառով․ փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բանակում սպանության գործով մեղադրյալին զոհաբերում են հստակ պատճառով․ փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այս գործը հենց առաջին օրվանից հասարակական լայն հնչեղություն ստացավ, և վերջերս բանակի հետ կապված բազմաթիվ դժգոհություններ ենք լսում, որ ծնողները պնդում են...

ՌԴ-ն ուզում է օգտագործել լարվածությունը՝ ԼՂՀ խաղաղապահներ մտցնելու համար․ քաղաքագետ

ՌԴ-ն ուզում է օգտագործել լարվածությունը՝ ԼՂՀ խաղաղապահներ մտցնելու համար․ քաղաքագետ

«Այսինքն՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը աշխարհաքաղաքական շահեր է հետապնդում, ի թիվս այլի, կապված նաև Ադրբեջանի՝ Եվրասիական միություն հնարավոր անդամակցելու...