Ռուսաստանի հրդեհները խոստանում են մարել այս շաբաթ
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն
հայտարարել է, որ այս շաբաթ լայնածավալ գործողություններ են իրականացվելու`
Մոսկվայի հրդեհները կանխելու համար: Աշխատանքներին մասնակցելու են Վորոնեժի մարզի Արտակարգ իրավիճակների օդային ուժերը, հաղորդում է BBC-ն:
Ըստ Շոյգուի` թեև Մոսկովյան շրջանում հրդեհի օջախների քանակը շարունակում է աճել, հրդեհների ընդհանուր ծավալը կրճատվել է: “Եթե մենք նույն կերպ շարունակենք և մարենք հրդեհը բռնկման առաջին իսկ օրը, ապա 5-7 օրվա ընթացքում կկանխենք հրդեհները”, - ասել է Շոյգուն:
Այնուամենայնիվ, հրդեհից և դրա հետևանքով առաջացած ծխից տուժած բնակչությունը դժգոհ է իշխանությունների գործողություններից:
Ռուսաստանում հրդեհները շարունակում են տարածվել արդեն ավելի քան 1 շաբաթ: Ըստ պաշտոնական տվյալների` հրդեհներից տուժել է 52 մարդ, այրվել է ավելի քան 2000 շենք: