Ազատության հուշարձանը կփակվի մեկ տարով
Նյու
Յորքի Ազատության հուշարձանը ժամանակավորապես փակվելու
է այցելությունների համար`
անվտանգության համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների նպատակով, հաղորդում է Reuters-ը:
Աշխատանքները, որոնց իրականացման համար 26 միլիոն դոլար է ամհրաժեշտ, սկսվելու են 2011 թվականի հոկտեմբերի 12-ից: Այս օրը հուշարձանի 125-րդ տարեդարձն է: Հուշարձանը նոր մուտք, վերելակներ ու աստիճաններ է ունենալու:
Ազատության հուշարձանը Նյու Յորքի գլխավոր տեսարժան վայրերից է: Ամեն տարի մոտ 5 միլիոն մարդ է գալիս Նյու Յորք` հուշարձան այցելելու նպատակով: Զբոսաշրջիների թիվը հատկապես ավելանում է ամռանը, երբ այն ունենում է մոտ 20 հազար այցելու:
Հուշարձանը փակվել էր նաև 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո, և վերաբացվել էր 2004 թվականին: