Ախալցխայում մեծ ուժերով փորձում են կասեցնել հրդեհները
Վրաստանի Զինված ուժերի ավելի քան 200
զինծառայող է միացել Ախալցխայում բռնկված հրդեհների կասեցման աշխատանքներին: Մասնակցում
են նաև Ներքին գործերի նախարարության ուժերը,
հարյուրավոր հրշեջներ, ինչպես նաև
տեղի բնակչությունը:
Հրդեհն արդեն մի քանի հեկտար տարածք է ոչնչացրել: Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կասեցնել հրդեհի տարածումն անտառի մնացած տարածքով մեկ:
Նախնական տվյալների համաձայն`հրդեհը 4 օր առաջ է բռնկվել Ախալցխայի և հարակից շրջաններում ուժեղ տապի պատճառով: Ջերմաստիճանը ստվերում 38-40 աստիճան է, իսկ արևի տակ` 45 աստիճան: Վրաստանի այս տարածքում 1,5 ամիս անձրևներ չեն տեղացել: