Եվրոպայում հայտնվել է զգացմունքային ռոբոտ
Եվրոպայում զգացմունքային ռոբոտ է հայտնվել: Նրա
անունը Նաո է: Արտաքինից նա մանուկի է
նման, իսկ նրա զգացմունքները համապատասխանում են 1 տարեկան երեխայի զգայական դաշտին:
Ռոբոտը զգացմունքներն արտահայտում է ժեստերի և շարժումների միջոցով, իսկ դիմախաղը
բացակայում է, հաղորդում է Вести.Ru-ն:
Մասնագետները վստահեցնում են, որ ռոբոտը զարգանալու է և ինքնուրույն արձագանքելու է արտաքին ազդակներին` անկախ ներդրած ծրագրից: Ռոբոտը դեռևս խաղալիքի կարգավիճակ ունի, այնինչ Նաոյի ստեղծողները վստահ են, որ ռոբոտն ապագայում մարդկությանը մեծ օգուտ է տալու: