Պարագվայի նախագահի հայրությունը կպարզեն ԴՆԹ-ի թեստ միջոցով
Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոն ԴՆԹ-ի թեստ կհանձնի`
երկամյա տղայի հայրությունը պարզելու համար:
Նախագահը զգուշացում է ստացել դատարանից, համաձայն որի, եթե նա մինչև օգոստոսի 24-ը չհանձնի թեստը, ապա երեխան մեխանիկորեն իրենը կճանաչվի, հաղորդում է BBC-ն:
Երեխայի մայրը պնդում է, որ հղիացել է 2008 թվականին: Այդ ժամանակ նա աշխատել է Լուգոյին նախագահական ընտրություններում սատարող կուսակցություններից մեկում:
Ավելի վաղ նախագահ Ֆերնանդո Լուգոն հայտարարել էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է ԴՆԹ-ի թեստ հանձնել: