2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«32 ատամի» տղաներից երկուսը մոռացել են տարաձայնությունները «Շանթի» հետ

«Շանթ» հեռուստաընկերության եթերում վերջերս նոր նախագիծ է սկսվել, որը կոչվում է «Վիտամին ակումբ»:

Նախագծի անդամները նախկին «32 ատամ» ակումբի տղաներն են, բայց բացակայում են Կարեն Բաբաջանյանը և Վահագն Գրիգորյանը, որոնք մնացել են «Արմենիա» հեռուստաընկերությունում:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ տարաձայնություններ առաջացան «Շանթ» հեռուստաընկերության և «32 ատամի» տղաների միջև: Դատական գործընթաց եղավ, իսկ տղաները տեղափոխվեցին «Արմենիա» հեռուստաընկերություն:

Բայց, իչպես երևում է, «Շանթի» տնօրինությունը և «32 ատամի» տղաների մի քանիսն ամեն ինչ թողել են անցյալում և աշխատում են նոր նախագծի վրա:

Epress.am-ի հետ զրյուցում «Շանթ» տեղափոխված տղաներից մեկը` Գարիկը նշեց, որ «Շանթի» հետ տարաձայնությունները վաղուց հարթվել են և այժմ երկու կողմերի համար էլ հարիր չէ վերհիշել այդ ամենը:

«Թեման փակված է, և այժմ միահամուռ ուժերով աշխատում ենք նոր նախագծի վրա»,- հավելեց Գարիկը: