2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանում ռուսական ռազմակայանի գործառույթները մնալու են անփոփոխ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ փոփոխությունների ենթարկել Հայաստանում տեղակայված ռազմակայանի գործառույթները:

Ըստ արտգործնախարարի` արձանագրության ստորագրման էությունը ժամանակային առումով հեռանկարների առկայությունն է, ավելի երկարաժամկետ ծրագրումը:

«Իսկ Հայաստանում ռուսական ռազմակայանի կողմից իրականացվող բոլոր մյուս գործառույթները մնալու են անփոփոխ», - Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Լավրովը: