Վլադիմիր Մսրյանի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին
ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին, ժամը 18:00-ին Արզումանյան 16/2, բն. 6 հասցեում:
Օգոստոսի 27-ին,ժամը 12:00-14:00 Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա վերջին հրաժեշտը, այնուհետև` հուղարկավորության արարողությունը Երևանի քաղաքային Պանթեոնում: Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի բաժնի պատասխանատու Գայանե Դուրգարյանը: