2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Թուրքերը կօգնեն Հայաստանին տարհանել բնակչությանն «աղետի գոտուց»

Հայտնի է դարձել Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների սցենարը:

Ըստ սցենարի` Հայաստանում իբր երկրաշարժ է տեղի ունենում, փլուզվում է ենթակառուցվածքը, տուժում են երկրի քաղաքացիները: Քանի որ ներքին ռեսուրները բավարար չեն աղետի հետևանքները վերացնելու համար, Հայաստանին անհրաժեշտ է միջազգային օգնություն:

ՆԱՏՕ-ի անդամ-երկրները, այդ թվում` Թուրքիան, մտադիր են մասնակցել այդ միջոցառմանը:

«Հայաստանում կայանալիք զորավարժությունները թույլ կտան դրսևորել տարբեր երկրների պատրաստակամությունն օգնել միմյանց տարրերային աղետների պարագայում», - ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Գյունթեր Բրետշնայդերը:

Պաշտոնական Երևանը ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար հատկացնելու է 101,3 մլն դրամ, որի կեսը Դաշինքը հետագայում վերադարձնելու է Հայաստանին:

Թուրքիան զորավարժությունների ժամանակ ստանձնելու է միջոցառման համար անհրաժեշտ սարքավորումների` իր երկրի տարածքով տեղափոխողի դերը:

Բացի այդ, Անկարան պարտավորվել է տարհանել բնակչությանը «աղետի գոտուց» Թուրքիայի տարածքով դեպի Սև ծով: