Բաքվում բացվելու է «հայկական հետազոտությունների» կենտրոն
Սեպտեմբերի սկզբին Բաքվի պետական համալսարանում բացվելու է գիտահետազոտական կենտրոն, որը հատուկ զբաղվելու է Հայաստանի պատմական և արդի խնդիրների ուսումնասիրությամբ:
Համալսարանի մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Փարվանա Իբրահիմովայի խոսքերով` կենտրոնը հետազոտելու է «Ադրբեջանի և ողջ թուրքական աշխարհի դեմ ուղղված Հայկական պետության և հայկական սփյուռքի գաղափարական և դիվերսիոն գործունեությունը»:
Կենտրոնի հիմնադիրները մտադիր են միջոցառումներ անցկացնել` հայերի գործունեության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու համար:
Բաքվի պետական համալսարանը հայերենին տիրապետող անձանց հրավիրում է «ակտիվ մասնակցել կենտրոնի աշխատանքներին»:
Նորաբաց կենտրոնն ունենալու է պաշտոնական կայք և պարբերական: Հայկական թեմային վերաբերող բոլոր գիտական հետազոտություններն ու հոդվածները թարգմանվելու են տարբեր լեզուներով և տպագրվելու են, ինչպես նաև տեղադրվելու են կայքում, հաղորդում է 1news.az-ը: