2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սահակաշվիլին Շևարդնաձեի խորհուրդների կարիքը չունի

Եթե Միխայիլ Սահակաշվիլին «ինձ հետ խորհրդակցեր, ապա այժմ թե նրա գործերը, թե Վրաստանի ժողովուրդը, թե կառավարությունն ավելի լավ վիճակում կլինեին»: «Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրույցում  նման կարծիք է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն` մեկնաբանելով Վրաստանի իշխանությունների գործունեությունը: 82-ամյա Շևարդնաձեն ասել է, որ Վրաստանի ժողովուդրը դժգոհ է Սահակաշվիլիի վարած քաղաքականությունից, հաղորդում է Georgia Online-ը:

Ի պատասխան նախկին նախագահի խոսքերի` Սահակաշվիլին հայտարարել է, որ «Շևարդնաձեի խորհուրդների կարիքը չունի»: Նախագահը վերջերս մի քանի անգամ հրապարակայնորեն քննադատել է Շևարդնաձեի վարած քաղաքականությունն ու նրան մեղադրել է Վրաստանն աղետալի վիճակի հասցնելու մեջ:

«Այժմ Շևարդնաձեն հաճախ է ելույթներով հանդես գալիս ու փորձում խելք սովորեցնել, բայց ինչո՞ւ չի հիշում, թե ինչպիսի կործանիչ քաղաքականություն էր վարում ինքը»,- հայտարարել է Սահակաշվիլին: