2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Ժամանակ». Բանակային սադիստը հրամանատարի տեղակալ է

«Ժամանակը» նշում է Youtube-ում տեղադրված հայտնի «բանակային» հոլովակում զինվորներին տանջող սադիստի անունը:

Մեր տեղեկություններով, Youtube-ում տեղադրված աղմկահարույց տեսանյութի սադիստը Սասուն Գալստյանն է: Հիշեցնենք, որ նա` կիսամերկ վիճակում, նվաստացնում էր ՀՀ ԶՈՒ համազգեստով երկու զինվորների` քաշելով, ջուր լցնելով նրանց ականջների մեջ ու հարվածելով նրանց ականջներին ու գլխին: Բռնապետ սպան ԼՂՀ «Եղնիկներ» կոչվող զորամասի մայոր է, գումարտակի հրամանատարի տեղակալ: