2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հասարակությունը զգայուն է դարձել բանակային խնդիրների նկատմամբ. պատգամավոր

Բանակում ոչ թե վերջերս են տեղի ունենում նման ողբերգական դեպքեր, այլ պարզապես հասարակությունն է դարձել ավելի զգայուն, և այլևս չի հնադուրժում նման վիճակները:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, պատասխանելով հայկական բանակի մասին լրագրողների հարցերին, հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

«Եթե նայենք վիճակագրությանը, մոտ մեկ-երկու տարի առաջ շատ ավելի վատ էր վիճակը բանակում, քան հիմա»,- հավելել է Զարուհի Փոստանջյանը: