Կնոջ մոտ սեռական կախվածություն է առաջացել Nintendo-ի պատճառով
Անգլիական Մանչեսթեր քաղաքի բնակչուհու մոտ կտրուկ մեծացել է սեքսի ծարավը նրանից հետո, երբ նա ընկել է Nintendo Wii-ի կառավարման վահանակի վրայից:
24-ամյա Ամանդա Ֆլաուերսը պնդում է, որ այժմ ինքը սեքսի անհրաժեշտություն է զգում օրական առնվազն 10 անգամ: Այդ ցանկությունը նրա մոտ առաջացել է նրանից հետո, երբ նա սայթաքել և ընկել է Nintendo Wii Fit-ի կառավարման վահանակի վրայից, հայտնում է Daily Star-ը:
Wii Fit-ը մարզական վիդեոխաղ է: Խաղացողը կառավարում է էկրանին երևացող հերոսին` հավասարակշռություն պահելով հատուկ տախտակի վրա: Wii Fit-ի ցուցմունքներում նշված է, որ տախտակի վրա կարելի է կանգնել միայն բոբիկ, այլապես կարելի է սայթաքել և ընկնել, ինչը և եղավ Ամանդայի հետ:
Բժիշկները պարզել են, որ տախտակից ընկնելուց հետո Ամանդան վնասել է նյարդը, ինչից հետո նրա մոտ առաջացել է մշտական սեռական գրգռվածության սինդրոմ: