2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանում կփորձեն ապաքինել պատմվածքների միջոցով

Հայաստանի կանանց ռեսուրսային կենտրոնն անցկացնում է «Պոետիկ պատմությունների ներկայացում» ստեղծագործական սեմինարը, որը նպատակաուղղված է խրախուսելու գրողներին և բանաստեղծներին պատմել իրենց պատմություններն ավելի ստեղծագործական եղանակներով:


Ըստ կազմակերպիչների` սեմինարը կոչված է ստեղծագործություններ գրելիս գրողին ինքնակենսագրական սահմանափակումներից ազատելու, իսկ նպատակն է` ներկայացնել աշխատանքներն ընթերցողներին, հավաքել հրատարակություններ և ապաքինվել պատմվածքների միջոցով:

Հանդիպումները տեղի կունենան շաբաթական մեկ անգամ` 2 ժամ տևողությամբ: Դրանք կանցկացվեն հայերեն և անգլերեն լեզուներով:

Ավելի մանրամասն ծրագրին ծանոթանալու և գրանցվելու համար Կանանց ռեսուրսային կենտրոնը հրավիրում է հունվարի 14-ին ժամը 18:30-ին: