2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Երևան ժամանած ինքնաթիռն իջավ Գյումրիում

«Առավոտ» օրաթերթի տեղեկություններով, երեկ տեղացած առատ ձյան հետևանքով Ռուսաստանից, մասնավորապես` Սանկտ Պետերբուրգից դեպի Երևան չվերթի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոցում» , փոխարենը իջել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում:

Իսկ Մինվոդիից ժամանող ինքնաթիռը, չկարողանալով վայրէջք կատարել «Զվարթնոցում», հետ է վերադարձել: Այլ դեպքեր` չստացված վայրէջքի կամ թռիչքի հետ կապված, երեկ չեն գրանցվել: Ինչպես ասաց «Զվարթնոցի» մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը` ողջ օրվա ընթացքում օդանավակայանում ձյան մաքրման աշխատանքներ են տարվել, տեսանելիությունը նորմալ է, ինքնաթիռների չվերթը թույլատրվում է: