2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«Արմավիան» թռիչքներ է իրականացնելու դեպի Լիոն

Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը չվերթներ է իրականացնելու դեպի Լիոն. մինչ այդ ընկերությունը չվերթներ էր իրականացնում ֆրանսիական երկու քաղաք` Փարիզ և Մարսել:

Երևան-Լիոն չվերթներն իրականացվելու են սկսած մարտի 27-ից յուրաքանչյուր կիրակի` Երևանի ժամանակով 06:30-ին, տեղեկացրել է «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: