2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Քաղաքապետարանն առաջարկել է ընդդիմությանը հանրահավաք անցկացնել Մատենադարանի մոտ

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը  մարտի 2-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում` 17.03.2011թ. ժամը 16.00-23.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ` ընդդիմությանը արգելվել է Ազատության  հրապարակում հանրահավաքի անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. մարտի 15-ից Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց վերաբերյալ իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 23.02.2011թ. և 02.03.2011թ. որոշումներով ընդունվել են ի գիտություն։

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի նույն որոշմամբ առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի  հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին, իսկ Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա երթուղով երթի անցկացումն  ընդունվել է ի գիտություն։