2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Քաղաքապետարանն արտոնել է Տիգրան Կարապետյանի հանրահավաքը

Երևանի քաղաքապետարանն արտոնել է Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցության` մայիսի 5-ին, ժամը 16.00-ից Մատենադարանի հարակից տարածքում ծրագրած հանրահավաքը:

Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունվել նաև կուսակցության քաղ. խորհրդի նախագահի իրազեկումը` Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանը հանրահավաք էր հրավիրել ապրիլի 10-ին, սակայն հորդառատ անձրևի պատճառով այն հետաձգել էր: