2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Կանադական ընկերությունը Ռուսաստանի հավաքականին 14 ոսկե մեդալ կապահովի Սոչիի Օլիմպիական խաղերին

Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեն պայմանագիր կկնքի կանադական Allinger Consulting Inc ընկերության հետ, որը պարտավորվում է Ռուսաստանի հավաքականին 14 ոսկե մեդալով ապահովել 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերին: Ведомости-ի փոխանցմանբ` մեդալների համար Ռուսաստանը 5 միլիոն դոլար կվճարի:

Այս գումարով Allinger Consulting-ը, որի շնորհիվ Վանկուվերի ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում Կանադայի հավաքականը 14 ոսկե մեդալ նվաճեց, մարզիկների մարզումների համար անհատական ծրագրեր է իրականացնելու, վերահսկելու է նախապատրաստությունների ընթացքը և փոխարինելու է ֆիզիկական ծանրաբեռնվածությանը չդիմացող մարզիկներին: Բացի դրանից, ընկերությունը ընտրելու է նաև Օլիմպիական խաղերի անձնակազմը, բժիշկներին և դիետոլոգներին: