Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 267 մարդ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում երեկ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը:
Ինչպես ասված է Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի հաղորդագրության մեջ, մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից արդեն ազատ են արձակվել թվով 267 դատապարտյալ:
Ազատ արձակված մարդկանց քանակը՝ ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - 27
«Էրեբունի» - 70
«Վարդաշեն» - 25
«Դատապարտյալների հիվանդանոց» - 14
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան)
«Արթիկ» - 33
«Վանաձոր» - 8
«Սևան» - 21
«Հրազդան» - 16
«Աբովյան» - 1
«Գորիս» -11
«Կոշ» - 41