2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Սարդարապատ» շարժման անդամներին հրավիրել են ԱՄՆ

«Պոլիսի Ֆորում Արմինիա» (PFA) կազմակերպության հրավերով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Տիգրան Խզմալյանն ու Գարեգին Չուգասզյանը մեկնել են ԱՄՆ: Նրանք մայիսի 28-ի առիթով Վաշինգտոնում PFA-ի  կազմակերպած հատուկ միջոցառման պաշտոնական հյուրերն էին:

Վաշինգտոնում նրանք հանդիպումներ կունենան տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքագիտական շրջանակների հետ:

Հունիս 2-ից 10-ը շարժման ներկայացուցիչները կլինեն Լոս Անջելեսում, որտեղ նախատեսվում են հրապարակային ելույթներ, հանդիպումներ գաղթօջախի մշակութային, հասարակական գործիչների, ինչպես նաև շարժման համախոհների հետ, հայտնում է «Սարդարապատի» լրատվական ծառայությունը: