2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հունիսի 6-ին Հայաստան կայանալիք այցը հետաձգվել է: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է: Այն կիրականացվի առավել հարմար ժամկետներում», - ասված է տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը չի հաղորդում: