2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Համաներմամբ ազատ է արձակվել 455 դատապարտյալ

Մայիսի 27-ից սկսված ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ հունիսի 16-ի դրությամբ արդեն իսկ ազատ է արձակվել 455 դատապարտյալ:


Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը նշում է, որ համաներման կիրառման ընթացքում կրճատվել է 54 դատապարտյալի պատժաչափը:


Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.


«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 53-ը, կրճատում 4,

«Էրեբունի» - ազատ է արձակվել 107-ը, կրճատում 8,

«Վարդաշեն» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,

«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,

«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» - ազատ է արձակվել 43-ը, կրճատում 3,

«Վանաձոր» - ազատ է արձակվել 17-ը, կրճատում 8

«Սևան» - ազատ է արձակվել 52-ը,

«Հրազդան» - ազատ է արձակվել 23-ը,

«Աբովյան» - ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,

«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,

«Կոշ» - ազատ է արձակվել 90-ը, կրճատում 6: