2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Հենրիխ Մխիթարյան. Չեմ կարող խաղադաշտ դուրս գալ նոստալգիկ զգացումներով

Հուլիսի 16-ին կկայանա Ուկրաինայի առաջնության երկրորդ տուրի «Մետալուրգ»-«Շախտյոր» հանդիպումը:

Դոնեցկի դերբիից առաջ «Շախտյորի» հայաստանցի լեգիոնական Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը:

- Հենրի’խ, «Շախտյոր» տեսափոխվելուց հետո շարունակո՞ւմ ես հետևել «Մետալուրգի» ելույթներին:

- Իհարկե, հետևում եմ, և ոչ միայն «Մետալուրգի» խաղերին, աշխատում եմ դիտել Ուկրաինայի առաջնության բոլոր թիմերի խաղերը, քանի որ մենք պետք է նաև նրանց դեմ խաղանք:

- «Մետալուրգի» հանդեպ յուրահատուկ մոտեցում ունե՞ս:

- Իհարկե, քանի որ, կարելի է ասել, ես այդտեղ եմ ֆուտբոլում իմ առաջին լուրջ քայլերը կատարել:

- «Մետալուրգի» մարզադաշտում հաճա՞խ ես լինում:

- Այո, եթե ազատ ժամանակ եմ ունենում, գնում և դիտում եմ իմ նախկին թիմի խաղը: Հետաքրքիր է կողքից հետևել նախկին թիմակիցներիդ խաղին:

- Իսկ նրանցից ու՞մ հետ ես հիմնականում շփվում:

- Շփվում եմ հայրենակիցներիս հետ, պորտուգալացիների, և ընդհանրապես, բոլորի հետ: Երբ հանդիպում ենք, միմյանց շատ մեծ հարգանքով ենք վերաբերվում:

- Իսկ ինչպիսի՞ զգացումներով ես խաղադաշտ դուրս գալիս: Որոշակի նոստալգիա մնացե՞լ է:

- Ոչ, քանի որ ես այժմ «Շախտյորի» ֆուտբոլիստ եմ և չեմ կարող խաղադաշտ դուրս գալ նոստալգիկ զգացումներով:

- Երբ դու վերջին խաղում գոլ խփեցիր, նկատեցի՞ր, որ «Դոնբաս Արենայում» յուրահատուկ երաժշտություն հնչեց:

- Այո, այո… (ժպտում է): Շատ լավ գաղափար է: Այսուհետ ամեն ինչ կանեմ, որ «Դոնբաս Արենայում» լսեմ ինձ հարազատ «Սուսերով պարը»:

- Իսկ «Մետալուրգին» առանց երաժշտության կաշխատե՞ս գոլեր խփել:

- Առաջին հերթին թիմը աշխատում է ամեն խաղում հաղթել, իսկ թե ով կխփի այդ գոլը, դա արդեն երկրորդական է:

Թարգմանությունը` Armfootball.com-ի