2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Արագ բռնկվող Դրամբյանը վճռականորեն պաշտպանում էր սեփական կարծիքը

Կարեն Դրամբյանը, ով երեկ հարձակում էր գործել Էստոնիայի պաշտպանության նախարարության վրա, մտերիմ ընկերներ չի ունեցել: Ծանոթները Դրամբյանին բնութագրում են որպես արագ բռնկվող մարդու, ով վճռականորեն պաշտպանում էր սեփական կարծիքը, գրում է Postimees-ը:

«Ինձ համար այդ լուրը ցնցում էր», - խոստովանել է «Նոչնոյ դոզոր»-ի առաջնորդ Լարիսա Նեշչադիմովան, ով նշել է, որ տեղյակ չի եղել Դրամփյանի` վերջին շրջանում ծավալած գործունեությունից:

Նա շատ բռնկվող էր, բայց ես երբեք չէի հավատա, որ նա կարող է նման բան անել», - ասել է կինը:

57-ամյա Կարեն Դրամբյանը, երեկ մտնելով Էստոնիայի պաշտպանության նախարարության շենք, անկանոն կրակ էր բացել երկու ատրճանակից: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, մոտ տասը մարդ հասցրել են դուրս ցատկել պատուհաններից:

Ահաբեկիչը մի քանի ժամ գտնվել է պահակակետի աշխատակիցների հետ նույն սենյակում: Նախնական տվյալների համաձայն` նա վերջիններիս պատանդ է վերցրել:

Էստոնական ԶԼՄ-ները նշում են, որ ոչ մի քաղաքական պահանջ Դրամբյանը չի ներկայացրել: Երեկ երեկոյան լրատվամիջոցները գրել էին, որ Դրամբյանը ինքնասպան է եղել, սակայն հետագայում այդ վարկածը հերքվել է և նշվել է, որ նրան գնդակահարել են Էստոնիայի հատուկ ջոկատայինները: