Գալուստ Սահակյանի «մեսիջները» տեղ չհասան. ԱԺ նախագահ կդառնա Նիկոյանը
ՀՀ Ազգային ժողովն առաջիկա ամիսներին ղեկավարելու է խորհրդարանի ներկայիս փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը, գրում է «Երկիր» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին: Թերթը նաև նշում է, որ խորհրդարանի փոխխոսնակը կին է լինելու. Սամվել Նիկոյանին կփոխարինի դարձյալ հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
«Փաստորեն, սկզբնական շրջանում շրջանառվող երեք անուններից մեկը` Դավիթ Հարությունյանը, հրաժարվեց ստանձնել այդ պաշտոնը, իսկ մյուսի`ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի «մեսիջները» խորհրդարանը ղեկավարելու ցանկության և պատրաստակամության մասին, տեղ չհասան», - նշում է թերթը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հրաժարական է ներկայացնելու նոյեմբերի 14-ին: