Լևոն Արոնյան. «Ես իմ մրցակիցների համար փաստաբան եմ աշխատում»
Տալի հուշամրցաշարի 5-րդ տուրի Հիկարու Նակամուրայի հետ պարտիայի ավարտից հետո Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել Chess-News.ru կայքի լրագրող Եվգենի Սուրովին:
- Ես չեմ հետևել հեռարձակմանը, բայց ինձ ասել են, որ թեժ վիճաբանույթուններ են եղել. ոմանք ասել են, որ Դուք որակ եքզոհաբերել, մյուսները` պարզապես ուշադիր չեք եղել:
- Հնարավոր է` իմ խաղը նման կարծիքների առիթ է տալիս, բայց երբ ես 20 րոպե մտածում եմ, հազվադեպ եմ երկու քայլից որակ կորցնում:
- Դա Ձեր երկրպագուներն էին անհանգստանում: Իսկ մեկնաբանը` Սուտովսկին, ենթադրեց, որ Դուք զոհաբերել եք:
- Կարծում եմ` պետք չէ գրոսմայստեր լինել հասկանալու համար, որ զոհաբերել եմ:
- Այսօրվա պարտիան կարելի է մեկնաբանել Ձեր իսկ խոսքերով. «Արեցի ամեն ինչ, որպեսզի ոչ-ոքի խաղամ»:
- Այո, կարծում եմ այս մրցաշարում ես լավ եմ խաղում մինչ այն պահը, երբ առավելություն եմ ստանում: Իսկ դրանից հետո սկսվում է… Ես իմ մրցակիցների համար փաստաբան եմ աշխատում:
- Եվ հաստատում եք շախմատային հին ճշմարտությունը. ամենադժվարը շախմատում հաղթական դիրքն իրացնելն է:
- Այո, այո, այո: Իհարկե, լիովին համաձայն եմ: Ես կարող եմ դրա վառ օրինակը լինել:
- Իմիջիայլոց, չեմ հիշում, որ Ձեզ մոտ մի քանի պարտիա անընդմեջ նույն սցենարով ընթանա: Միգուցե, դա կապվա՞ծ է ինչ-որ բանի հետ: Մտածե՞լ եք այն մասին, թե ինչ է կատարվում:
- Դժվար է ասել: Հնարավոր է, որ ինչ-որ պատճառներ կան, բայց առայժմ չեմ կարողանում դրանք գտնել:
- Բայց դուք հանգիստ եք: Չի զգացվում, որ մտահոգված եք այդ առիթով:
- Ես վատ չեմ խաղում, և դա է կարևորը: Իսկ այն, որ չեմ կարողանում հաղթել… Ի՞նչ արած, պատահում է: Ինչպես ասում են, եթե լավ ես խաղում, ապա լավ խաղաքարտեր դեռ կգան:
- Շնորհակալություն:
Թարգմանությունը` ArmFootball.am կայքի