2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Տոնական Երևան». Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքները

Հատկապես տեղումների ժամանակ, տնտեսվարողները պարտավոր են իրականացնել իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքները: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում ասել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:

«Տնտեսվարողների կողմից հարակից տարածքների պարտադիր բարեկարգման մասին պայմանների կատարումը Երևանի ավագանու որոշումն է: Ուստի հետևողական աշխատանք պետք է տարվի պարտավորությունների կատարման մասով», - հայտարարել է Արեյանը:

Խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով մայրաքաղաքում  տոնական զարդարման աշխատանքների ընթացքին, վարչական շրջանների ղեկավարներին ու առևտրի և սպասարկումների վարչությանը  հանձնարարվել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել նշված աշխատանքները, ինչպես նաև ապահովել մայրաքաղաքի տոնական  լուսավորությունը:

Հանձնարարվել է նաև մայրաքաղաքի բոլոր կամուրջների, այգիների, պուրակների և մերձակա հատվածներում, փողոցներում ու բակային տարածքներում կատարվել լայնածավալ մաքրման աշխատանքեր:

«Երևանն  իր տոնական զարդարանքին համապատասխան  մաքուր տեսք պետք է ունենա»,- նշել է Կամո Արեյանը: