Համակարգչային վիրուսը գողացել է Facebook-ի 45 հազար օգտատերերի ծածկագրերը
Առավելապես բանկերի և կորպորատիվ ցանցերի էլեկտրոնային բաժիններից տեղեկություններ գողանալու նպատակով օգտագործվող Ramnit համակարգչային վիրուսը վարակել է նաև աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը: Ինչպես հայտնի է դարձել, վիրուսից տուժել են ավելի քան 45,000 օգտատերերի անձնական էջեր, որոնց 69%-ը պատկանում են Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին:
Symantec ընկերության տվյալների համաձայն, 2011 թվականի սեպտեմբերից մինչ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում շուրջ 800 հզր համակարգիչներ են վարակվել, հայտնում է РБК-ն: