2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Էյֆելյան աշտարակի վրա ջրատար խողովակ է պայթել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոմունալ խնդիրները, պարզվում է, հատուկ են ոչ միայն բնակելի շենքերին, այլ նաև աշխարհահռչակ պատմական շինություններին, որոնք, առաջին հայացքից, թվում է, թե բոլորովին հեռու են նման խնդիրներից: 280 մետր բարձրության վրա տեղակայված Էյֆելյան աշտարակի դիտարանում, բազմաթիվ զբոսաշրջիկների ներկայությամբ, պայթել է ջրատար խողովակը:

Աշտարակի աշխատակիցները րոպեների ընթացքում փակել են վթարի վայրը, ինչը չի խանգարել զբոսաշրջիկներին հիանալ քաղաքի տեսարանով: