2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Նույն մարդը` 2 ընտրացուցակում. քանի՞ նման դեպք կա

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթին մի քաղաքացի ուղարկել է 21 մարդու տվյալներ, որոնք, ըստ ընտրական ցուցակների, ընդգրկված են միանգամից երկու տեղամասերի ընտրական ցուցակներում: Թերթն ընդգծում է, որ այդ անձանց տվյալները լրիվ նույնական են` նույն ծնդդյան օրով, նույն անուն ազգանուն ու հայրանունով մարդը նշված է երկու տարբեր հասցեներում, և, ըստ այդմ, ընդգրկված է տարբեր տեղամասերի ընտրացուցակներում:

«ՀԺ»-ն ներկայացրել է այդ մարդկանց անուններն ու տեղամասերը, որտեղ նրանք հաշվառված են.

 


  1. Արմինե Աշոտի Գևորգյան – ընդգրկված է թիվ 6/34 և 10/16 տեղամասում

  2. Վարդան Սամվելի Գալստյան - ընդգրկված է թիվ 4/29 և 7/10 տեղամասում

  3. Արմեն Վարդանի Գրիգորյան - ընդգրկված է թիվ 7/27 և 13/13 տեղամասում

  4. Անահիտ Գառնիկի Ավետիսյան - ընդգրկված է թիվ 1/35 և 4/28 տեղամասում

  5. Շուշիկ Ղազարի Ավետիսյան - ընդգրկված է թիվ 3/06 և 16/12 տեղամասում

  6. Ռիտա Վարդազարի Պետրոսյան - ընդգրկված է թիվ 8/34 և 12/15 տեղամասում

  7. Սուսաննա Նորիկի Հակոբյան - ընդգրկված է թիվ 2/14 և 16/23 տեղամասում

  8. Գագիկ Վանյայի Հայրապետյան - ընդգրկված է թիվ 2/29 և 7/09 տեղամասում

  9. Աղունիկ Հրանտի Խաչատրյան - ընդգրկված է թիվ 7/22 և 11/30 տեղամասում

  10. Լիլիթ Սամվելի Խաչատրյան - ընդգրկված է թիվ 5/18 և 7/32 տեղամասում

  11. Գեղամ Արամայիսի Սարգսյան - ընդգրկված է թիվ 5/08 և 11/36 տեղամասում

  12. Ռոբերտ Վոլոդի Սարգսյան - ընդգրկված է թիվ 9/13 և 10/07 տեղամասում

  13. Մարիամ Գուրգենի Սարգսյան - ընդգրկված է թիվ 11/11 և 13/20 տեղամասում

  14. Գայանե Ռազմիկի Սահակյան - ընդգրկված է թիվ 3/22 և 17/07 տեղամասում

  15. Սարգիս Արմենի Սահակյան - ընդգրկված է թիվ 2/11 և 5/29 տեղամասում

  16. Քնար Նորիկի Սիմոնյան - ընդգրկված է թիվ 17/03 և 17/07 տեղամասում

  17. Իննա Արտյոմի Վելինսկայա - ընդգրկված է թիվ 7/05 և 8/30 տեղամասում

  18. Օֆելյա Հարությունի Մարտիրոսյան - ընդգրկված է թիվ 3/12 և 12/06 տեղամասում

  19. Արմեն Սերյոժայի Մկրտչյան - ընդգրկված է թիվ 4/04 և 13/07 տեղամասում

  20. Լիանա Գևորգի Մկրտչյան - ընդգրկված է թիվ 7/12 և 9/09 տեղամասում

  21. Հասմիկ Հրանտի Օհանյան - ընդգրկված է թիվ 2/23 և 3/08 տեղամասում


«Թե այսպիսի քանի տասնյակ հազար դեպք կա, չենք կարող ասել, որովհետև այսքան կրկնություն գտնելն էլ հեշտ գործ չէ սովորական դիտորդի համար: Ճիշտ թվերը գիտե միայն ընտրակեղծարար իշխանությունը», - եզրափակում է «Հայկական ժամանակը»: